Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս ավերակները հաստատումն են Աստվածաշնչյան պատմությա՞ն

Այս ավերակները հաստատումն են Աստվածաշնչյան պատմությա՞ն
29.09.2018 | 09:52

Հնագետներն ուսումնասիրում են հինավուրց կայանատեղիները Հորդանանի ափին` փորձելով պարզել` պատկանել են իսրայելցիների՞ն, որոնց Մովսեսը դուրս է բերել Եգիպտոսի գերությունից: Նրանք հաստատում են` հինավուրց ավերակները կարող են բացատրել Ելքի Աստվածաշնչյան առեղծվածը` գրում է Հարի Պետիտը Daily Mail-ում: Աստվածաշնչի համաձայն` Մովսեսը ազատագրեց իսրայելցիներին Եգիպտոսի ստրկությունից ու Սինայի անապատ տարավ, հետո նրանք անցան Հորդանանն ու ոտք դրեցին Ավետյաց երկիր` Քանաան: Բայց առասպելի պատմական հիմքեր չկան և մասնագետների մեծամասնությունը գտնում է, որ իրականում իսրայելցիները բնիկ քանաանցիներ էին` հինավուրց տարածքի, որ մակերեսով համապատասխանում է ժամանակակիցց Իսրայելին: Հիմա գիտնակաները պարզում են` Հորդանանին մերձակա ավերակները ապացույց չե՞ն, որ հազար տարի առաջ այդ հինավուրց երկիր է եկել քոչվոր իսրայելցի ժողովուրդը:

Նրանք ենթադրում են, որ ոչ մեծ բնակատեղին իսրայելցիներն օգտագործել են Եգիպտոսից դուրս գալուց հետո, որ Աստվածաշնչի գիտակները թվագրում են մ.թ.ա. 13-րդ դար: Եթե վարկածը հաստատվի, հնագետների հայտնաբերած տարածքը կդառնա առաջին գիտական ապացույցը Ելքի մասին Աստվածաշնչյան պատմության: Բայց կան և կասկածներ: Կայանատեղին դեռ թվագրված չէ, իսկ դա նշանակում է, որ շինությունները կարող են կառուցված լինել Հորդանանն անցնելուց մի քանի հազարամյակ հետո: Վերջին 2000 տարում հազարավոր քոչվոր ցեղեր են բնակավայրեր կառուցել Իսրայելում, ուստի սակավ հավանական է, որ նոր գտնված կայանատեղին կառուցել են հենց Մովսեսի մարդիկ: ՙՄենք չենք ապացուցել, որ կայանատեղին վերաբերում է վաղ իսրայելցիների շրջանին, բայց դա հնարավոր է,-ասել է հնագետ Դավիդ բեն Շլոմոն (Իսրայելի Արիելի համալսարան):-Եթե այդպես է, հնարավոր է` կայանատեղիները համընկնում են Աստավածնչյան պատմություններին, որ իսրայելցիները եկան Հորդանանից արևելք ընկած հողերից, անցան Հորդանանը ու մտան Իսրայելի բլրապատ տարածքը՚: Ավերակները կոչվում են Խիրբետ էլ Մաստարա: Հնագետները կարծում են, որ այնտեղ պեղված հախճապակե անոթների բեկորները վաղ երկաթի դարից են` ժամանակ, որ ավանդաբար նույնացվում է իսրայելցիների Քանաան գալու հետ: Նրանց կարծիքով` գտածոները պարզունակ անասնագոմերից են մնացել, իսկ մարդիկ ապրել են մոտակա վրաններում:
Հարի Պետիտ, Daily Mail


Հ.Գ. Իհարկե, սքանչելի է, որ անապատը հազարամյակների հնության գտածոներ է նվիրում մարդկանց, բայց ի՞նչ մոլուցք է ապացուցել Աստվածաշունչը, և ինչպե՞ս կարող են գիտնականները պարզել, թե ո՞ր հազարամյակում ու ո՞վքեր են կայանատեղիները կառուցել: Իսկ եթե Խիրբետ էլ Մաստարան չլիներ, Ելից գիրքը անվավե՞ր էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ